Ռուս -ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս, միշտ հիշեք՝ ինչքան էլ միմյանց դեմ պայքարեն, խորքում ունեն մի կարմիր գիծ, որը չեն անցնում:
Դա միմյանց հանդեպ հարգանքն է:
Հասնում են դրան ու անցնում պայմավորվածության:
Այդ հարգանքը գալիս է Եկատերինա 2-րդի քաղաքականությունից, երբ Ռուսաստանը մերժեց Անգլիայի առաջարկը՝ համատեղ խեղդել ամերիկյան ապստամբությունը:
Դա ԱՄՆ-ում չեն մոռանում:
Նախագահ Ռուզվելտը դա հիշեցրեց Թեհրանում` Ստալինի պատվին ասած բաժակաճառում:
Երկրորդ անգամ՝ նախագահ Ռեյգանը. իր դեմ կատարված մահափորձից հետո, Ջորջ Վաշինգտոնի անվան հոսպիտալից, Բրեժնևին ձեռագիր գրած նամակում:
Այնպես որ, եթե դժվար չէ, հիշեք դա:
Քիչ կսխալվեք վերլուծություններ կատարելիս:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ